Ֆուտբոլի Ուկրաինայի 2012/2013թթ. առաջնության լավագույն ռմբարկու դարձավ Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ուկրաինայի ավարտված առաջնությունում 24-ամյա Մխիթարյանը մրցակցությունից դուրս էր եւ, դառնալով 25 գոլի հեղինակ, 8 գնդակով գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած նիգերիացի հարձակվող Բրաուն Իդեյեին («Դինամո» Կիեւ): Լավագույն եռյակը եզրափակեց Խարկովի «Մետալիստի» բրազիլացի կիսապաշտպան Կլեյտոն Շավիերը, ով խփել է 15 գոլ:
Հիշեցնենք, որ լավագույն ռմբարկու դառնալուց բացի, Մխիթարյանը նաեւ Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանեց: Ուկրաինական Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի ռեկորդը երկար ժամանակ պատկանում էր ուկրաինացի Սերգեյ Ռեբրովին եւ ուզբեկ Մաքսիմ Շաչկիխին, ովքեր մեկ առաջնության ընթացքում խփել են 22-ական գնդակ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 3 գնդակով գերազանցեց այդ ռեկորդը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի