17:10 28 մայիսի, 2013Հենրիխ Մխիթարյանը գտել է իր թիմն ու դիրքը, հայտարարել է Ուկրաինայի ազգային հավաքականի եւ Կիեւի «Դինամոյի» նախկին հարձակվող Օլեգ Սալենկոն: Ֆուտբոլի աշխարհի 1994թ. առաջնությունյան լավագույն ռմբարկուն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի մասին:
«Մխիթարյանի հաղթաթուղթն այն է, որ Ուկրաինայի առաջնությունում «Շախտյորի» դեմ խաղում թիմերը փակվում են սեփական տուգանային հրապարակում։ Մխիթարյանը, չգրավելով պաշտպանների ուշադրությունը, մեծ արագությամբ ներխուժում է տուգանային հրապարակ։ Հենրիխը գտել է իր թիմն ու խաղային դիրքը»,- Սալենկոյի խոսքը փոխանցում է vesti.ua-ն:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ավարտված առաջնությունում Մխիթարյանը խփած 25 գոլով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու՝ սահմանելով Պրեմյեր լիգայի արդյունավետության ռեկորդ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.