Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած Եկատերինբուրգի «Ուրալի» ֆուտբոլիստներն արձակուրդի են մեկնել, տեղեկացնում է ակումբի կայքը:
«Ուրալի» ֆուտբոլիստները կհանգստանան 2 շաբաթ, իսկ հունիսի 10-ին կհավաքվեն Եկատերինբուրգում՝ անցնելով բուժզննում: Առաջին հավաքը կանցկացվի թիմի մարզաբազայում մինչեւ հունիսի 20-ը: Հունիսի 24-ին «Ուրալը» կմեկնի Ավստրիա, որտեղ հավաք կանցնի մինչեւ հուլիսի 8-ը:
Հիշեցնենք, որ Եկատերինբուրգի թիմի կազմում է խաղում Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում