Դորտմունդի «Բորուսիայի» եւ Լեհաստանի հավաքականի 24-ամյա հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ամռանը կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»:
Տրանսֆերի մասին տեղեկությունը հաստատել է Լեւանդովսկու գործակալ Չեզար Կուխարսկին, հաղորդում է TVN24-ը:
«Ես իմաստ չեմ տեսնում այս տեղեկությունը թաքցնելու մեջ: Առաջիկա շաբաթներին գործարքը տեղի կունենա: Լեւանդովսկին նոր խաղընկերների, նոր ակումբի եւ նոր մարզիչի մոտիվացիայի կարիք ունի»,- ասել է Կուխարսկին:
Լեւանդովսկու տրանսֆերի արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Լեւանդովսկին 51 հանդիպումներում խփել է 36 գնդակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում