00:21  ,  27 մայիսի, 2013

Գայտանան կատարեց իր խոստումը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ երգելով հայերեն

Ուկրաինացի երգչուհի Գայտանան Դոնեցկի «Շախտյորի» չեմպիոնական տոնախմբության ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ կատարել է «Ով սիրուն, սիրուն» երգը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գայտանան հայտարարել էր, որ եթե Մխիթարյանը 25 գոլ խփի Ուկրաինայի 2012/2013թթ. առաջնությունում, ապա ինքը կերգի հայերեն: Ուկրաինական Պրեմյեր լիգայի վերջին տուրում 24-ամյա Հենրիխը գրավեց իր նախկին թիմի՝ Դոնեցկի «Մետալուրգի» դարպասը՝ առաջնությունն ավարտվելով 25 գոլով: Բացի այդ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը դարձավ առաջնության լավագույն ռմբարկու՝ սահմանելով Պրեմյեր լիգայի ռմբարկուական ռեկորդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս