21:55  ,  26 մայիսի, 2013

«Լացիոն»` Իտալիայի գավաթակիր

Հռոմի «Լացիոն» պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Իտալիայի գավաթակիր:

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Լացիոն» նվազագույն հաշվով առավելության հասավ իր հավերժ մրցակից «Ռոմայի» նկատմամբ: Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում կայացած հանդիպման միակ գնդակը 71-րդ րոպեին խփեց Բոսնիա-Հերցեգովիանայի հավաքականի պաշտպան Սենադ Լուլիչը:

Նախորդ անգամ «Լացիոն» 2009-ին էր հռչակվել Իտալիայի գավաթակիր:

Իտալիայի Գավաթ. եզրափակիչ

«Ռոմա» - «Լացիո»` 0:1

Սենադ Լուլիչ, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում