Դոնեցկի «Շախտյորը» հաղթանակով ավարտեց ֆուտբոլի Ուկրաինայի 2012/2013թթ. առաջնությունը:
Ուկրաինական Պրեմյեր լիգայի վերջին` 30-րդ տուրում չեմպիոնի տիտողոսն ապահոված «Շախտյորը» սեփական խաղադաշտում 4:0 հաղթեց Դոնեցկի «Մետալուրգին»:
Միրչա Լուչեսկուի թիմի երկրորդ գնդակը 49-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով թարմացրեց Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդը` այն հասցնելով 25 գնդակի:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը «Մետալուրգի» մեկնարկային կազմում խաղաց 77 րոպե, իսկ Գեւորգ Ղազարյանը հյուրերի փոխարինողների թվում էր: Հենրիխ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման, իսկ խաղի վերջնամասում նաեւ գոլային փոխանցում կատարեց Էդուարդոյին: Հենրիխն առաջնությունն ավարտեց խփած 25 գոլով` ճանաչվելով լավագույն ռմբարկու:
«Շախտյորից» բացի, Չեմպիոնների լիգայի ուղեգիր է նվաճել նաեւ երկրորդ տեղը զբաղեցրած Խարկովի «Մետալիստը»: Բրոնզե մեդալակիր Կիեւի «Դինամոն», «Դնեպրը» եւ 5-րդ տեղը զբաղեցրած Դոնեցկի «Մետալուրգը» հաջորդ մրցաշրջանում իրենց ուժերը կփորձեն Եվրոպայի լիգայում: Զապորոժյեի «Մետալուրգը» եւ Ուժգորոդի «Գովերլան» դուրս մնացին բարձրագույն խմբից: «Գովերլայի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը:
Ուկրաինայի առաջնություն. 30-րդ տուր
«Շախտյոր» - «Մետալուրգ Դ.»` 4:0
Դուգլաս Կոստա, 24, Հենրիխ Մխիթարյան, 49, Թայսոն, 74, Էդուարդո, 87
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում