Հենրիխ Մխիթարյանը ռեկորդային 25 գոլով ճանաչվեց Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու

20:53   26 մայիսի, 2013

Ֆուտբոլի Ուկրաինայի 2012/2013թթ. առաջնության լավագույն ռմբարկու դարձավ Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ուկրաինայի ավարտված առաջնությունում 24-ամյա Մխիթարյանը մրցակցությունից դուրս էր եւ, դառնալով 25 գոլի հեղինակ, 8 գնդակով գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած նիգերիացի հարձակվող Բրաուն Իդեյեին («Դինամո» Կիեւ): Լավագույն եռյակը եզրափակեց Խարկովի «Մետալիստի» բրազիլացի կիսապաշտպան Կլեյտոն Շավիերը, ով խփել է 15 գոլ:

Հիշեցնենք, որ լավագույն ռմբարկու դառնալուց բացի, Մխիթարյանը նաեւ Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանեց: Ուկրաինական Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի ռեկորդը երկար ժամանակ պատկանում էր ուկրաինացի Սերգեյ Ռեբրովին եւ ուզբեկ Մաքսիմ Շաչկիխին, ովքեր մեկ առաջնության ընթացքում խփել են 22-ական գնդակ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 3 գնդակով գերազանցեց այդ ռեկորդը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.