20:10  ,  26 մայիսի, 2013

Հենրիխ Մխիթարյանը թարմացրեց սեփական ռեկորդը

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թարմացրեց ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդը` 25 գոլ:

Ուկրաինական Պրեմյեր լիգայի 30-րդ տուրում «Շախտյորը» 2:0 հաշվով հաղթում է Դոնեցկի «Մետալուրգին»: 49-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խփեց Դոնեցկի թիմի երկրորդ գնդակը՝ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 25-ի: Ուկրաինական Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի ռեկորդը երկար ժամանակ պատկանում էր ուկրաինացի Սերգեյ Ռեբրովին եւ ուզբեկ Մաքսիմ Շաչկիխին, ովքեր մեկ առաջնության ընթացքում խփել են 22-ական գնդակ: Վերջերս 24-ամյա Մխիթարյանը 2 գնդակով գերազանցել էր այդ ռեկորդը, իսկ հիմա նաեւ թարմացրեց այն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով