17:48  ,  19 մայիսի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Դանդաղ էինք գործում գրոհելիս

Թեեւ 3 գոլ խփեցինք, բայց գոլային պահերի իրացումը լավ չստացվեց, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ուկրաինայի առաջնության 29-րդ տուրի՝ «Մետալուրգ» Զապորոժյե - «Շախտյոր» (3:3) խաղից հետո 24-ամյա Մխիթարյանը պատմել է իր տպավորություններ մասին: 

«Մետալուրգը» լավ էր հակագրոհում, ինչի շնորհիվ կարողացավ գոլեր խփել: Նախեւառաջ, նրանք օգտվեցին մեր սխալներից: Ցավոք, մենք չկարողացանք իրացնել մեր պահերը եւ հաշիվն ավելի շուտ հավասարեցնել: Սակայն գլխավորն այն է, որ հաշվի մեջ զիջելով՝ թիմը պայքարեց մինչեւ վերջին վայրկյանը եւ ցանկանում էր հաղթանակ կորզել: Թեեւ 3 գոլ խփեցինք, բայց գոլային պահերի իրացումը լավ չստացվեց: Կարծում եմ՝ դանդաղ էինք գործում գրոհելիս: Հաջորդ խաղում կանենք ամեն բան՝ հաղթելու եւ մեզ ու երկրպագուներին ուրախացնելու համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Շախտյորի» պաշտոնական կայքը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում