17:48 19 մայիսի, 2013Թեեւ 3 գոլ խփեցինք, բայց գոլային պահերի իրացումը լավ չստացվեց, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ուկրաինայի առաջնության 29-րդ տուրի՝ «Մետալուրգ» Զապորոժյե - «Շախտյոր» (3:3) խաղից հետո 24-ամյա Մխիթարյանը պատմել է իր տպավորություններ մասին:
«Մետալուրգը» լավ էր հակագրոհում, ինչի շնորհիվ կարողացավ գոլեր խփել: Նախեւառաջ, նրանք օգտվեցին մեր սխալներից: Ցավոք, մենք չկարողացանք իրացնել մեր պահերը եւ հաշիվն ավելի շուտ հավասարեցնել: Սակայն գլխավորն այն է, որ հաշվի մեջ զիջելով՝ թիմը պայքարեց մինչեւ վերջին վայրկյանը եւ ցանկանում էր հաղթանակ կորզել: Թեեւ 3 գոլ խփեցինք, բայց գոլային պահերի իրացումը լավ չստացվեց: Կարծում եմ՝ դանդաղ էինք գործում գրոհելիս: Հաջորդ խաղում կանենք ամեն բան՝ հաղթելու եւ մեզ ու երկրպագուներին ուրախացնելու համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.