17:30  ,  19 մայիսի, 2013

Արաս Օզբիլիսը կարող է տեղափոխվել «Սպարտակ»

Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հետաքրքրել է Մոսկվայի «Սպարտակին»:

«Советский спорт»-ը գրում է, որ 23-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է մոսկովյան ակումբի տրանսֆերային ցուցակում եւ ամռանը կարող է դառնալ Յուրա Մովսիսյանի թիմակիցը: Transfermarkt-ը 3.5 միլիոն եվրո է գնահատում Օզբիլիսի տրանսֆերային արժեքը:

Հիշեցնենք, որ Արասը 2012-ին Ամստերդամի «Այաքսից» է տեղափոխվել «Կուբան»: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա 21 խաղում խփել է 9 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում