11:33  ,  17 մայիսի, 2013

Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» հետ մեկնել է Կրասնոդար

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակի» հետ մեկնել է Կրասնոդար, հաղորդում է ակումբի կայքը: Մայիսի 18-ին տեղի կունենա Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրի «Կրասնոդար» - «Սպարտակ» հանդիպումը:

Յուրա Մովսիսյանն ապաքինվել է վնասվածքից, սակայն նրա մասնակցությունն առաջիկա հանդիպմանը դեռ հարցականի տակ է:

«Սպարտակ»

Դարպասապահներ. Անդրեյ Դիկան, Սերգեյ Պեսյակով

Պաշտպաններ. Սալվատորե Բոկետի, Սերգեյ Բրիզգալով, Դմիտրի եւ Կիրիլ Կոմբարովներ, Եվգենի Մակեեւ, Սերգեյ Պարշիվլյուկ, Մարեկ Սուխի

Կիսապաշտպաններ. Ժանո Անանիձե, Օգնեն Վուկոեւիչ, Ռաֆայել Կարիոկա, Դմիտրի Կայումով, Խոսե Մանուել Խուրադո, Կիմ Չելստրյոմ, Պավել Յակովլեւ

Հարձակվողներ. Արտյոմ Ձյուբա, Վյաչեսլավ Կրոտով, Յուրա Մովսիսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում