12:34  ,  16 մայիսի, 2013

11 հայ սամբիստներ մեկնում են Իտալիա՝ Եվրոպայի առաջնության

Մայիսի 17-ից  21-ը Իտալիայի Կրեմա քաղաքում կանցկացվի սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Մարզական սամբոյի տղամարդկանց ու կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց մրցելույթներում իրենց ուժերը կչափեն Եվրոպայի ուժեղագույն մարզիկները: Թեեւ Հայաստանի սամբոյի հավաքականը, ֆինանսների սղության պատճառով, հնարավորություն չի ունեցել առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք անցկացնել եւ թիմերը համալրել ամբողջ կազմով, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Իտալիայում Հայաստանը կներկայացնեն.

1. Կիրակոսյան Տիգրան ՝ 52 կգ, Վանաձոր  

2. Բալասանյան Սոսե՝ 52 կգ, Արցախ

3. Մխիթարյան Մխիթար՝ 52 կգ, Սպիտակ 

4. Խաչատրյան Գայանե՝ 60 կգ, Երեւան 

5. Անտոնյան Արեն՝ 62 կգ, Զինված ուժեր 

6. Վարդանյան Վաչիկ՝ 68 կգ, Եղվարդ   

7. Նասիբյան Մավրիկ ՝ 74 կգ, Արցախ  

8. Դանիելյան Աշոտ՝ 82 կգ, Արցախ    

9. Գրիգորյան Դավիթ՝ 90 կգ, Արցախ 

10. Առաքելյան Հակոբ՝ 100 կգ, Երեւան  

11. Մկրտչյան Արտյուշա՝ +100 կգ, Զինված ուժեր 

Եվրոպայի առաջնությանը մեկնող Հայաստանի պատվիրակության կազմում են նաեւ մարզիչներ Վովիկ Խոջայանն ու Էռնեստ Միրզոյանը,  մրցավար Էդվարդ Ասլանյանը եւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով