12:34 16 մայիսի, 2013Մայիսի 17-ից 21-ը Իտալիայի Կրեմա քաղաքում կանցկացվի սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Մարզական սամբոյի տղամարդկանց ու կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց մրցելույթներում իրենց ուժերը կչափեն Եվրոպայի ուժեղագույն մարզիկները: Թեեւ Հայաստանի սամբոյի հավաքականը, ֆինանսների սղության պատճառով, հնարավորություն չի ունեցել առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք անցկացնել եւ թիմերը համալրել ամբողջ կազմով, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Իտալիայում Հայաստանը կներկայացնեն.
1. Կիրակոսյան Տիգրան ՝ 52 կգ, Վանաձոր
2. Բալասանյան Սոսե՝ 52 կգ, Արցախ
3. Մխիթարյան Մխիթար՝ 52 կգ, Սպիտակ
4. Խաչատրյան Գայանե՝ 60 կգ, Երեւան
5. Անտոնյան Արեն՝ 62 կգ, Զինված ուժեր
6. Վարդանյան Վաչիկ՝ 68 կգ, Եղվարդ
7. Նասիբյան Մավրիկ ՝ 74 կգ, Արցախ
8. Դանիելյան Աշոտ՝ 82 կգ, Արցախ
9. Գրիգորյան Դավիթ՝ 90 կգ, Արցախ
10. Առաքելյան Հակոբ՝ 100 կգ, Երեւան
11. Մկրտչյան Արտյուշա՝ +100 կգ, Զինված ուժեր
Եվրոպայի առաջնությանը մեկնող Հայաստանի պատվիրակության կազմում են նաեւ մարզիչներ Վովիկ Խոջայանն ու Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդվարդ Ասլանյանը եւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.