12:25  ,  14 մայիսի, 2013

Օլեգ Գարաս. Մխիթարյանը չի կորի եվրոպական ոչ մի ակումբում

Դժվար է ասել՝ կմնա Հենրիխը «Շախտյորում», թե՝ ոչ, հայտարարել է Լվովի «Կարպատների» նախկին հարձակվող Օլեգ Գարասը, ով անդրադարձել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Ռեկորդ սահմանելու գործում Մխիթարյանին առաջինն օգնեց անհատական վարպետությունը, իսկ հետո՝ թիմը, որը հարձակողական խաղաոճ ունի: «Շախտյորի» հարձակումներին մասնակցում են գրեթե բոլոր ֆուտբոլիստները: Դժվար է ասել՝ կմնա Հենրիխը «Շախտյորում», թե՝ ոչ: Սակայն նա չի կորի եվրոպական ոչ մի ակումբում»,- Գարասի խոսքը փոխանցում է «Футбол 24»-ը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնության ավարտից 2 տուր առաջ Մխիթարյանը 2 գոլով գերազանցեց Պրեմյեր լիգայի ռմբարկուական ռեկորդը՝ իր գոլերի քանակը հասցնելով 24-ի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում