Ուկրաինական Պրեմյեր լիգայի 28-րդ տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված Դոնեցկի «Շախտյորը» սեփական խաղադաշտում 5 անպատասխան գնդակ ուղարկեց Սիմֆերոպոլի «Տավրիայի» դարպասը:
Միրչա Լուչեսկուի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանեց: Աչքի ընկնելով խաղի 74-րդ եւ 80-րդ րոպեիներին՝ 24-ամյա Մխիթարյանն Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 24-ի: Երկրորդ գնդակը Հենրիխը խփեց 11 մետրանոց հարվածով:
Հիշեցնենք, որ ուկրաինական Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի նախորդ ռեկորդը պատկանում էր ուկրաինացի Սերգեյ Ռեբրովին եւ ուզբեկ Մաքսիմ Շաչկիխին, ովքեր մեկ առաջնության ընթացքում խփել են 22-ական գնդակ:
Ուկրաինայի առաջնություն. 27-րդ տուր
«Շախտյոր» - «Տավրիա»՝ 5:0
Դուգլաս Կոստա, 7, Ալեքս Տեյշեյրա, 38, Մայկոն, 42, Հենրիխ Մխիթարյան, 74, 80 (11մ.)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի