12:25 14 մայիսի, 2013Դժվար է ասել՝ կմնա Հենրիխը «Շախտյորում», թե՝ ոչ, հայտարարել է Լվովի «Կարպատների» նախկին հարձակվող Օլեգ Գարասը, ով անդրադարձել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Ռեկորդ սահմանելու գործում Մխիթարյանին առաջինն օգնեց անհատական վարպետությունը, իսկ հետո՝ թիմը, որը հարձակողական խաղաոճ ունի: «Շախտյորի» հարձակումներին մասնակցում են գրեթե բոլոր ֆուտբոլիստները: Դժվար է ասել՝ կմնա Հենրիխը «Շախտյորում», թե՝ ոչ: Սակայն նա չի կորի եվրոպական ոչ մի ակումբում»,- Գարասի խոսքը փոխանցում է «Футбол 24»-ը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնության ավարտից 2 տուր առաջ Մխիթարյանը 2 գոլով գերազանցեց Պրեմյեր լիգայի ռմբարկուական ռեկորդը՝ իր գոլերի քանակը հասցնելով 24-ի:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.