00:42  ,  12 մայիսի, 2013

«Շախտյորի» պաշտպան. Շատ էինք ցանկանում, որ Հենրիխը ռեկորդ սահմանի

Բոլորս շատ ուրախ ենք Հենրիխի ռեկորդի կապակցությամբ, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» ուկրաինացի պաշտպան Սերգեյ Կրիվցովը: Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ խաղից հետո Կրիվցովը խոսել է Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանած Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Շախտյորը» միշտ պետք է հաղթանակի համար խաղա թե՛ 90, թե՛ 120 րոպեի ընթացքում՝ հնարավորության դեպքում խփելով 5, 6 կամ 10 գոլ: Բացի այդ, մենք շատ էինք ցանկանում, որ Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանի: Բոլորս շնորհավորցինեք Հենրիխին այդ նվաճման կապակցությամբ եւ շատ ուրախ ենք նրա համար»,- Կրիվցովի խոսքը մեջբերում է «Շախտյորի» պաշտոնական կայքը: 

Հիշեցնենք, որ «Տավրիայի» դեմ խաղում Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ՝ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 24-ի: Ուկրաինական Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի նախորդ ռեկորդը պատկանում էր ուկրաինացի Սերգեյ Ռեբրովին եւ ուզբեկ Մաքսիմ Շաչկիխին, ովքեր մեկ առաջնության ընթացքում խփել են 22-ական գնդակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում