00:42 12 մայիսի, 2013Բոլորս շատ ուրախ ենք Հենրիխի ռեկորդի կապակցությամբ, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» ուկրաինացի պաշտպան Սերգեյ Կրիվցովը: Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ խաղից հետո Կրիվցովը խոսել է Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանած Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Շախտյորը» միշտ պետք է հաղթանակի համար խաղա թե՛ 90, թե՛ 120 րոպեի ընթացքում՝ հնարավորության դեպքում խփելով 5, 6 կամ 10 գոլ: Բացի այդ, մենք շատ էինք ցանկանում, որ Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանի: Բոլորս շնորհավորցինեք Հենրիխին այդ նվաճման կապակցությամբ եւ շատ ուրախ ենք նրա համար»,- Կրիվցովի խոսքը մեջբերում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Տավրիայի» դեմ խաղում Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ՝ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 24-ի: Ուկրաինական Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի նախորդ ռեկորդը պատկանում էր ուկրաինացի Սերգեյ Ռեբրովին եւ ուզբեկ Մաքսիմ Շաչկիխին, ովքեր մեկ առաջնության ընթացքում խփել են 22-ական գնդակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.