23:10  ,  11 մայիսի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Կարիերայիս ամենաբարդ գոլն էր

«Շախտյորի» ֆուտբոլիստներն ինձանից շատ էին ուրախանում ռեկորդիս համար եւ դա շատ հաճելի էր, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մայիսի 11-ին Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանելուց հետո 24-ամյա Մխիթարյանն իր տպավորություններ մասին պատմել է Դոնեցկի թիմի պաշտոնական կայքին: 

Հենրիխ, առաջնությունում 23-րդ գոլն ամենադժվարներից էր քա կարիերայում:

Կարող եմ ասել, որ այո: Միշտ լարվածություն կար: Հեշտ չէր, բայց շնորհակալություն տղաներին, որ ինձ օգնեցին գոլ խփելու գործում: Շնորհակալություն ամբողջ թիմին: Շնորհավորում եմ նաեւ բոլոր երկրպագուներին, ովքեր սպասում էին այս գոլին: Հուսով եմ՝ որ այս գոլից հետո ավելի հեշտ կլինի:

Դնեպրոպետրովսկում դու չցանկացար իրացնել 11 մտրանոցը, իսկ այսօր ինքդ իրացրիր:

Այո, այդ ժամանակ մենք որոշեցինք, որ պետք է հարվածի այն ֆուտբոլիստը, որն ավելի լավ կանի դա: Իրացրեց Դարիո Սրնան: Այսօր խաղից առաջ Միրչա Լուչեսկուն ասաց, որ 11 մետրանոց նշանակվելու դեպքում ես պետք է իրացնեմ այն: Երբ մրցավարը 11 մետրանոց նշանակեց, ես Դարիոյին խնդրեցի իրացնել այն, սակայն նա հրաժարվեց: Շնորհակալություն նրան դրա համար:

Հիմա, երբ 24 գոլ ես խփել, Ստարուխինի ռեկորդը գերազանցելն այնքա՞ն էլ դժվար գործ չի թվում:

Եթե ես սկսեմ մտածել այդ մասին, ապա դարձյալ բարդ կլինի:

Դու կենտրոնանո՞ւմ ես այդ թվի վրա:

Եթե կենտրոնանամ, ապա շատ ավելի բարդ կլինի: Պատասխանատվությունը շատ մեծ է: Այսօր առաջին խաղակեսում ես 3 գոլային պահ ունեցա: Չեմ ասի, որ 100 տոկոսանոց պահեր էին, բայց 60-70 տոկոսանոց էին: Եվ ես չկարողացրա իրացնել դրանք: Երեւի, դա չափազանց մեծ ցանկության հետեւանք էր:

Զգո՞ւմ ես, որ Ուկրաինայի առաջնության ռեկորդ ես սահմանել:

Իհարկե, երբ մտա հանդերձարան եւ նայեցի հեռախոսիս, անմիջապես զգացի (ժպտում է): Սակայն դեռ չեմ հասցրել պատասխանել ոչ ոքի:

Իսկ թիմակիցներդ ինչպե՞ս շնորհավորեցին: Նրանք քեզանից շատ էին ուրախացել այսօր:

Դուք ինքներդ տեսաք, էլ ինչ կարող եմ ասել: Նրանք, իրոք, ինձանից շատ էին ուրախանում եւ դա շատ հաճելի էր ինձ համար: Դա միայն իմ ռեկորդը չէ, այլ ամբողջ թիմինն է: Բոլոր տղաներն օգնեցին ինձ խփել 24 գոլ: Տա Աստված, որ մնացած երկու խաղերում նույնպես ինչ-որ բան ստացվի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում