23:10 11 մայիսի, 2013«Շախտյորի» ֆուտբոլիստներն ինձանից շատ էին ուրախանում ռեկորդիս համար եւ դա շատ հաճելի էր, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մայիսի 11-ին Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանելուց հետո 24-ամյա Մխիթարյանն իր տպավորություններ մասին պատմել է Դոնեցկի թիմի պաշտոնական կայքին:
Հենրիխ, առաջնությունում 23-րդ գոլն ամենադժվարներից էր քա կարիերայում:
Կարող եմ ասել, որ այո: Միշտ լարվածություն կար: Հեշտ չէր, բայց շնորհակալություն տղաներին, որ ինձ օգնեցին գոլ խփելու գործում: Շնորհակալություն ամբողջ թիմին: Շնորհավորում եմ նաեւ բոլոր երկրպագուներին, ովքեր սպասում էին այս գոլին: Հուսով եմ՝ որ այս գոլից հետո ավելի հեշտ կլինի:
Դնեպրոպետրովսկում դու չցանկացար իրացնել 11 մտրանոցը, իսկ այսօր ինքդ իրացրիր:
Այո, այդ ժամանակ մենք որոշեցինք, որ պետք է հարվածի այն ֆուտբոլիստը, որն ավելի լավ կանի դա: Իրացրեց Դարիո Սրնան: Այսօր խաղից առաջ Միրչա Լուչեսկուն ասաց, որ 11 մետրանոց նշանակվելու դեպքում ես պետք է իրացնեմ այն: Երբ մրցավարը 11 մետրանոց նշանակեց, ես Դարիոյին խնդրեցի իրացնել այն, սակայն նա հրաժարվեց: Շնորհակալություն նրան դրա համար:
Հիմա, երբ 24 գոլ ես խփել, Ստարուխինի ռեկորդը գերազանցելն այնքա՞ն էլ դժվար գործ չի թվում:
Եթե ես սկսեմ մտածել այդ մասին, ապա դարձյալ բարդ կլինի:
Դու կենտրոնանո՞ւմ ես այդ թվի վրա:
Եթե կենտրոնանամ, ապա շատ ավելի բարդ կլինի: Պատասխանատվությունը շատ մեծ է: Այսօր առաջին խաղակեսում ես 3 գոլային պահ ունեցա: Չեմ ասի, որ 100 տոկոսանոց պահեր էին, բայց 60-70 տոկոսանոց էին: Եվ ես չկարողացրա իրացնել դրանք: Երեւի, դա չափազանց մեծ ցանկության հետեւանք էր:
Զգո՞ւմ ես, որ Ուկրաինայի առաջնության ռեկորդ ես սահմանել:
Իհարկե, երբ մտա հանդերձարան եւ նայեցի հեռախոսիս, անմիջապես զգացի (ժպտում է): Սակայն դեռ չեմ հասցրել պատասխանել ոչ ոքի:
Իսկ թիմակիցներդ ինչպե՞ս շնորհավորեցին: Նրանք քեզանից շատ էին ուրախացել այսօր:
Դուք ինքներդ տեսաք, էլ ինչ կարող եմ ասել: Նրանք, իրոք, ինձանից շատ էին ուրախանում եւ դա շատ հաճելի էր ինձ համար: Դա միայն իմ ռեկորդը չէ, այլ ամբողջ թիմինն է: Բոլոր տղաներն օգնեցին ինձ խփել 24 գոլ: Տա Աստված, որ մնացած երկու խաղերում նույնպես ինչ-որ բան ստացվի:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.