11:25  ,  9 մայիսի, 2013

Ռոնալդուն 200-րդ գոլն է խփել «Ռեալի» կազմում

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում գրավելով «Մալագայի» դարպաս, 200-րդ գոլն է խփել Արքայական ակումբի կազմում: Նման արդյունք գրանցելու համար Պորտուգալիայի հավաքականի հարձակվողից պահանջվել է 197 խաղ. դա լավագույն ցուցանիշն է, գրում է Marca-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն խփել է 54 գոլ, որոնցից 34-ը՝ Պրիմերայում: 28-ամյա պորտուգալացին 6-րդ տեղում է «Ռեալի» բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում:

Ռոնալդուն 2009-ին է տեղափոխվել «Ռեալ»: 2009/2010 մրցաշրջանում նա խփել է 33 գոլ, 2010/2011 մրցաշրջանում՝ 52, 2011/2012 մրցաշրջանում՝ 60: Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 53 խաղի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում