23:02  ,  4 մայիսի, 2013

Միրչա Լուչեսկու. Հենրիխ Մխիթարյանի դիրքում պետք է փորձենք այլ ֆուտբոլիստների

«Իլիչեւեցի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը կարող էր գոլ խփել. նա լավ պահեր ունեցավ, սակայն ճնշումը մեծ է եւ միշտ չէ, որ ստացվում է:

Այդ մասին հայտարարել Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Ռումինացի մասնագետը, անդրադառնալով ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 27-րդ տուրի շրջանակում կայացավ «Իլիչեւեց» - «Շախտյոր» (1:1) խաղին, պատասխանել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին հարցին:

Պարոն Լուչեսկու, եթե խոսենք Մխիթարյանի խաղի մասին, ապա առաջնային խնդիրը հոգեբանակա՞նն է: Բոլորը սպասո՞ւմ են ռկորդային գոլին:

Այդ դիրքում մենք պետք է փորձենք այլ ֆուտբոլիստների: Օրինակ՝ պետք է տեսնել, թե Ալան Պատրիկն առաջիկայում ինչով կարող է օգնել մեզ: Մխիթարյանը կարող էր գոլ խփել. նա լավ պահեր ունեցավ, սակայն ճնշումը մեծ է եւ միշտ չէ, որ ստացվում է: Եթե 11 մետրանոց լիներ, երեւի Մխիթարյանը կիրացներ այն: Խաղի վերջնական հաշիվն արտացոլում է խաղադաշտում տեղի ունեցածը: Չեմ կարծում, որ մենք կամ «Իլիչեւեցը» արժանի էինք հաղթանակի, փոխանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» փոխարինողների թվում էր եւ խաղադաշտ դուրս եկավ ընդմիջումից անմիջապես հետո, իսկ 72-րդ րոպեին ստացավ դեղին քարտ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 22 գոլ է խփել Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում ու մնացած 3 տուրերում եւս մեկ անգամ աչքի ընկնելու դեպքում ռմբարկուական ռեկորդ կսահմանի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ