Ուկրաինական Պրեմյեր լիգայի 27-րդ տուրում չեմպիոնի տիտողոսն ապահոված Դոնեցկի «Շախտյորը» մրցակից խաղադաշտում ոչ ոքի խաղաց Մարիուպոլի «Իլիչեւեցի» հետ՝ 1:1:
13-րդ րոպեին բրազիլացի կիսապաշտպան Ալան Պատրիկն առաջ մղեց «Շախտյորին», սակայն 73-րդ րոպեին ուկրաինացի հարձակվող Ալեքսանդր Մանձյուկ խփեց «Իլիչեւեցի» պատասխան գնդակը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը:
Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդը կրկնած Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» փոխարինողների թվում էր եւ խաղադաշտ դուրս եկավ ընդմիջումից անմիջապես հետո, իսկ 72-րդ րոպեին զգուշացվեց: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 22 գոլ է խփել Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում ու մնացած 3 տուրերում եւս մեկ անգամ աչքի ընկնելու դեպքում արդյունավետության ռեկորդ կսահմանի:
Ուկրաինայի առաջնություն. 27-րդ տուր
«Իլիչեւեց» - «Շախտյոր»՝ 1:1
Ալեքսանդր Մանձյուկ, 73 – Ալան Պատրիկ, 13
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում