23:02 4 մայիսի, 2013«Իլիչեւեցի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը կարող էր գոլ խփել. նա լավ պահեր ունեցավ, սակայն ճնշումը մեծ է եւ միշտ չէ, որ ստացվում է:
Այդ մասին հայտարարել Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Ռումինացի մասնագետը, անդրադառնալով ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 27-րդ տուրի շրջանակում կայացավ «Իլիչեւեց» - «Շախտյոր» (1:1) խաղին, պատասխանել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին հարցին:
Պարոն Լուչեսկու, եթե խոսենք Մխիթարյանի խաղի մասին, ապա առաջնային խնդիրը հոգեբանակա՞նն է: Բոլորը սպասո՞ւմ են ռկորդային գոլին:
Այդ դիրքում մենք պետք է փորձենք այլ ֆուտբոլիստների: Օրինակ՝ պետք է տեսնել, թե Ալան Պատրիկն առաջիկայում ինչով կարող է օգնել մեզ: Մխիթարյանը կարող էր գոլ խփել. նա լավ պահեր ունեցավ, սակայն ճնշումը մեծ է եւ միշտ չէ, որ ստացվում է: Եթե 11 մետրանոց լիներ, երեւի Մխիթարյանը կիրացներ այն: Խաղի վերջնական հաշիվն արտացոլում է խաղադաշտում տեղի ունեցածը: Չեմ կարծում, որ մենք կամ «Իլիչեւեցը» արժանի էինք հաղթանակի, փոխանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» փոխարինողների թվում էր եւ խաղադաշտ դուրս եկավ ընդմիջումից անմիջապես հետո, իսկ 72-րդ րոպեին ստացավ դեղին քարտ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 22 գոլ է խփել Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում ու մնացած 3 տուրերում եւս մեկ անգամ աչքի ընկնելու դեպքում ռմբարկուական ռեկորդ կսահմանի:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.