12:14  ,  30 ապրիլի, 2013

Միրչա Լուչեսկու. Հենրիխ Մխիթարյանն ապրում է միայն ֆուտբոլով

Հենրիխը ոչ սովորական խելացի խաղացող է, ով ապրում է միայն ֆուտբոլով, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: France Football հեղինակավոր թերթի հետ հարցազրույցում ռումինացի մասնագետն անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Հենրիխը ոչ սովորական խելացի խաղացող է, ով ապրում է միայն ֆուտբոլով: Ես Մխիթարյանին նկատել էի, երբ նա երեւանյան ակումբի կազմում Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում խաղում էր «Շախտյորի» դեմ: Այդ ժամանակ նա 17 տարեկան էր: Սակայն այդ տարիներին մեզ մոտ ոչ ոք չէր վստահում հայ ֆուտբոլիստներին: Ես պնդեցի, եւ Հենրիխը մեզ միացավ 2.5 տարի անց՝ տեղափոխվելով Դոնեցկի «Մետալուրգից»:  

Հենրիխն արագացնում է խաղը, միշտ հիանալի է զգում իրադրությունը, խաղադաշտում համագործակցում է մյուս ֆուտբոլիստների հետ, ունի հիանալի ֆուտբոլային հոտառություն եւ մեծ դերակատարում է ունենում գոլային պահեր ստեղծելու գործում՝ խփելով նաեւ բազմաթիվ գոլեր: Նրա՝ մեկ տարվա ընթացքում ունեցած առաջընթացի շնորհիվ բարձրացավ նաեւ թիմի խաղամակարդակը»,- Լուչեսկուի խոսքը մեջբերում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ