10:42  ,  29 ապրիլի, 2013

Յուրա Մովիսյանը շուտով կվերադառնա Մոսկվայի «Սպարտակի» հիմնական կազմ

Յուրա Մովիսյանը շուտով կվերադառնա Մոսկվայի «Սպարտակի» հիմնական կազմ: Հայաստանի հավաքականի հարձակվողը վնասվածքի պատճառով բաց թողեց Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի հանդիպումը: «Սպարտակը» 2:0 հաշվով առավելության հասավ Մախաչկալայի «Անժիի» նկատմամբ: Հանդիպումից հետո ավանդույթի համաձայն երկրպագուները հավաքվել են «Սպարտակի» ավտոբուսի մոտ, հաղորդում է Sport-express-ը: Առաջիններից մեկը երկրպագուներին մոտեցել է Յուրա Մովսիսյանը, որը գրեթե ապաքինվել է վնասվածքից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում