23:30  ,  25 ապրիլի, 2013

Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է տարեկան 2.5 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ «Շախտյորում»

Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը կփորձի այլ ակումբ տեղափոխվել, գրում է ուկրաինական «Чемпион»-ը:

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա Մխիթարյանը դժգոհ է իր ներկայիս աշխատավարձից, որը կազում է տարեկան մեկ միլիոն եվրո: Նա բազմիցս «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին դիմել է աշխատավարձը բարձրացնելու հարցով, բայց ռումինացի մասնագետն այդ թեմայով չի զրուցել «Շախտյորի» սեփականատեր Ռինատ Ախմետովի հետ:

Մխիթարյանը 2013-ի սկզբնամասում Լուչեսկուին ասել է, որ ցանկանում է ստանալ տարեկան 2.5 միլիոն եվրո աշխատավարձ, բայց մարզիչը նշել է, որ դա անիրատեսական է: Դրանից հետո Մխիթարյանը որոշել է հեռանալ «Շախտյորից»: Չի բացառվում նաեւ, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի պայմանագիրը փոփոխությունների կենթարկվի:

Հիշեցնենք, որ «Շախտյորը» Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news