12:52  ,  23 ապրիլի, 2013

Հայ նետաձիգները չեն կարողացել հաղթահարել 1/24 եզրափակիչի արգելքը

Հայ նետաձիգները վերադարձել են Ֆրանսիայի Ռիոմ քաղաքում կայացած Եվրոպայի Գրան Պրիի առաջին փուլի մրցաշարից: Ֆրանսիա էին մեկնել նետաձգության Հայաստանի հավաքականի անդամներ, Հայաստանի չեմպիոններ Գոհար Շահնազարյանը եւ Արշակ Պետրոսյանը:

Մեկնարկային շրջանի «Մ1» վարժությունում Պետրոսյանը վաստակել է 1257 միավոր, իսկ Շահնազարյանը՝ 1233: Հայ մարզիկները պարտվել են 1/24 եզրափակչում: Պետրոսյանը 74 մասնակիցների մեջ գրավել է 33-րդ տեղը՝ իսկ Շահնազարյանը 33-րդն է եղել 53 մարզիկներ մեջ:

Սա տարվա առաջին մեկնարկային մրցաշարն էր աշխարհի առաջնությունից առաջ: Մինչեւ աշխարհի առաջնությունը հայ նետաձիգները մասնակցելու են մի շարք միջազգային մրցաշարերի՝ Եվրոպայի Գրան Պրիի երկրորդ փուլ (Հայաստան), աշխարհի Գավաթի երկրորդ փուլ (Թուրքիա) եւ աշխարհի գավաթի չորրորդ փուլ (Լեհաստան), փոխանցում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում