11:48  ,  23 ապրիլի, 2013

Հայ մարտիկները գերազանցել են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի թիմերին՝ նվաճելով 19 մեդալ

Հայաստանը ներկայացնող Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի հավաքականը հաղթանակով է վերադարձել Թբիլիսիում ապրիլի 20-21-ը կայացած մարտական թաեքվոնդոյի եւ կոնտակտային մենամարտերի Կովկասի 7-րդ բաց առաջնությունից, որին մասնակցել են Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:

Թիմային պայքարում Հայաստանի հավաքականին զբաղեցրել է առաջին տեղը՝ նվաճելով 19 մեդալ:

Ոսկե մեդալ են նվաճել՝ Սենիկ Արզումանյանը, Սմբատ Սիրավյանը, Միքայել Կառավարչյանը, Ռազմիկ Հակոբյանը եւ Բենիկ Մեսրոպյանը:

Արեգ Պետրոսյանը, Համլետ Սարգսյանը, Սարգիս Հակոբյանն ու Արտակ Չոբանյան արաժանացել են արծաթե մեդալների, իսկ Սամվել Սուքիասյանը,

Տիգրան Դավթյանը, Օգսեն Վարդանյանը, Լեւոն Սաֆարյանը, Էմիլ Ավետիսյանը, Տիգրան Բադալյանը, Արթուր Մանուչարյանը, Վահան Ասատրյանը, Էդմոնդ Հակոբյանը եւ Արտյոմ Հարությունյան նվաճել են բրոնզե մեդալներ:

Հիշեցնենք, որ սա Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է Թբիլիսիում, որտեղ նախորդ մրցաշարի ժամանակ հայ մարզիկները բացարձակ հաղթող էին ճանաչվել` նվաճելով 18 մեդալ (6 ոսկե, 6 արծաթե եւ 6 բրոնզե):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում