09:49  ,  23 ապրիլի, 2013

Լեւոն Ավագյան. Հաղթեցի, թեեւ հանդես էի գալիս վնասվածքով

Թաեքվոնդոն զարգանում է, եւ տեխնիկան առաջ է գնում արագ տեմպերով, իսկ մենք հետ ենք մնում այդ ամենից:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մոլդովայում կայացած թաեքվոնդո GTF-ի Եվրոպայի Գավաթի հաղթող, թաքվոնդոյի (WTF) սեւ գոտի երրորդ դան, իայդո (ճապոնական թրի վարպետ, ճապոնական կայսերական պալատի դիմպլոմավորված վարպետ) երկրորդ դան, Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի անդամ, «Սատորի» ակումբի գլխավոր մարզիչ Լեւոն Ավագյանը: 30-ից բարձր տարիքային խմբի 80 կգ քաշայինների պայքարում հաղթելուց հետո 37-ամյա Ավագյանը մնացել էր Քիշինեւում, որպեսզի Հայաստանի հավաքականին աջակցի թաեքվոնդոյի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնությունում:

«Իմ քաշային կարգում 5 մարզիկ կար: Նրանցից չորսը մրցեցին միմյանց հետ, իսկ ես հանդիպեցի հաղթողներին: Զարմանալի է, բայց սկզբում ես մի քիչ կասկածում էի ուժերիս, սակայն կարողացա հավաքվել եւ, հաղթահարելով անհանգստությունը, հաղթեցի 2 մրցակիցներին: Հանդես էի գալիս 80 կգ քաշային կարգում, այն էլ՝ վնասվածքով: Ուրախ եմ, որ հաղթեցի:

Ինչ վերաբերվում է մրցաշարին, ապա ինձ զարմացրեց մարզիչների ու մարզիկների կարգապահությունը: Դա այն էր, ինչը շատ է պակասում Հայաստանում: Բացի այդ, ես հրավեր ստացա մոլդովական ակումբներից մեկից: Այնտեղ ես տեսա, թե ինչպես են մարզվում պատանիներն ու մեծահասակները: Նրանց մարզումների կարգապահությունն ու ձեւաչափը տարբերվում է հայաստանյան մարզումներից: Թաեքվոնդոն զարգանում է, եւ տեխնիկան առաջ է գնում արագ տեմպերով, իսկ մենք հետ ենք մնում այդ ամենից: Հայ թաեքվոնդոիստները պետք է հաճախ մասնակցեն միջազգային մրցաշարերի, որոնց արդյունքում փորձ ձեռք կբերեն: Փսրձը շատ կարեւոր է եւ այն նույնպես բացակայում է մեզ մոտ»,- նշեց Ավագյանը:

Պարույր Սինյավսկի  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում