Քենիացի ֆուտբոլային մրցավար Մարտին Վեկեսը պնդում է, որ իմպոտենտ է դարձել այն բանից հետո, երբ «Սպարկի» թիմի գլխավոր մարզիչ Դաուդի Կաժեմբեն հանդիպման ժամանակ հարձակվել եւ ձեռքով հարվածել է ամորձիներին: Միջադեպը տեղի է ունեցել 2012թ. սեպտեմբերին, սակայն Քենիայում սկանդալի թեմա է դարձել հիմա: Մարզիչ Դաուդի Կաժեմբեն իր թիմի ֆուտբոլիստի հեռացումից դժգոհ հարձակվել էր մրցավարի վրա: Մրցավարին օգնության էին հասել ոստիկանները: Նա տեղափոխվել էր հիվանդանոց: Հետագա ամիսներին նա զրկվել է սեռական ֆունկցիաներից եւ ինտիմ կյանքից:
Մրցավարը Քենիայի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջում է 240 հազար դոլար փոխհատուցում: Դատավարությունը կմեկնարկի ապրիլի 25-ին: Կաժեմբեն չի ընդունում մեղքը, գրում է metro.co.uk-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:01 , 26 հոկտեմբերի
01:39 , 26 հոկտեմբերի
23:52 , 25 հոկտեմբերի
23:35 , 25 հոկտեմբերի
22:53 , 25 հոկտեմբերի
22:36 , 25 հոկտեմբերի
19:56 , 25 հոկտեմբերի 
19:18 , 25 հոկտեմբերի 
17:53 , 25 հոկտեմբերի 
17:49 , 25 հոկտեմբերի