00:10  ,  22 ապրիլի, 2013

Դարիո Սրնա. Հենրիխ Մխիթարյանը չցանկացավ իրացնել 11 մետրանոցը

«Դնեպրի» դեմ խաղում ես Հենրիխ Մխիթարյանին խնդրեցի իրացնել 11 մետրանոցը, սակայն նա հրաժարվեց, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» ավագ Դարիո Սրնան: Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրի՝ «Դնեպր» - «Շախտյոր» (1:1) խաղից հետո խորվաթ պաշտպանը անդրադարձել է իր խփած գոլի դրվագին:

«Ես մի քանի խաղ է պատրաստ եմ 11 մետրանոց իրացնել, սակայն 11 մետրանոց չկար: Մարզիչն ասել էր, որ մենք խաղադաշտում որոշենք, թե ով է իրացնելու այն: Ես Հենրիխ Մխիթարյանին խնդրեցի իրացնել 11 մետրանոցը, սակայն նա հրաժարվեց: Արդյունքում ինձ մոտ լավ ստացվեց: Ես գիտեմ՝ ինչպես են անհանգստանում մեր երկրպագուներն՝ ուրախանալով մեզ հետ միասին: Նրանք շատ են սպասում, որ «Շախտյորը» չորրորդ տարին անընդմեջ կդառնա Ուկրաինայի չեմպիոն: Ես խոստանում եմ նրանց, որ «Դոնբաս Արենայում» կայանալիք հաջորդ խաղում մենք կփորձենք ապահովել չեմպիոնի տիտղոսը»,- Սրնայի խոսքը փոխանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ ուկրաինական Պրեմյեր լիգայի ռմբարկուական ռեկորդը կրկնած Հենրիխ Մխիթարյանը 22 գոլ է խփել Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում: Եվս մեկ անգամ աչքի ընկնելու դեպքում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն արդյունավետության ռեկորդ կսահմանի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում