00:10 22 ապրիլի, 2013«Դնեպրի» դեմ խաղում ես Հենրիխ Մխիթարյանին խնդրեցի իրացնել 11 մետրանոցը, սակայն նա հրաժարվեց, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» ավագ Դարիո Սրնան: Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրի՝ «Դնեպր» - «Շախտյոր» (1:1) խաղից հետո խորվաթ պաշտպանը անդրադարձել է իր խփած գոլի դրվագին:
«Ես մի քանի խաղ է պատրաստ եմ 11 մետրանոց իրացնել, սակայն 11 մետրանոց չկար: Մարզիչն ասել էր, որ մենք խաղադաշտում որոշենք, թե ով է իրացնելու այն: Ես Հենրիխ Մխիթարյանին խնդրեցի իրացնել 11 մետրանոցը, սակայն նա հրաժարվեց: Արդյունքում ինձ մոտ լավ ստացվեց: Ես գիտեմ՝ ինչպես են անհանգստանում մեր երկրպագուներն՝ ուրախանալով մեզ հետ միասին: Նրանք շատ են սպասում, որ «Շախտյորը» չորրորդ տարին անընդմեջ կդառնա Ուկրաինայի չեմպիոն: Ես խոստանում եմ նրանց, որ «Դոնբաս Արենայում» կայանալիք հաջորդ խաղում մենք կփորձենք ապահովել չեմպիոնի տիտղոսը»,- Սրնայի խոսքը փոխանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ուկրաինական Պրեմյեր լիգայի ռմբարկուական ռեկորդը կրկնած Հենրիխ Մխիթարյանը 22 գոլ է խփել Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում: Եվս մեկ անգամ աչքի ընկնելու դեպքում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն արդյունավետության ռեկորդ կսահմանի:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.