14:43  ,  21 ապրիլի, 2013

Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով փոխարինվեց

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» «Լուժնիկի» ստադիոնում 2:0 հաշվով հաղթում է ԲԿՄԱ-ին:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր: Առաջին խաղակեսում Մովսիսյանը թեթեւ վնասվածք ստացավ, բայց ընդմիջումից հետո նա դարձյալ դուրս եկավ խաղադաշտ: Յուրան սկսեց «Սպարտակի» երկրորդ գոլային գրոհը եւ անմիջապես ցույց տվեց, որ չի կարող շարունակել խաղը: Հայաստանի հավաքականի հարձակվողին 50-րդ րոպեին փոխարինեց Մաջիդ Ուորիսը:

Ընթանում է երկրորդ խաղակեսը: 51-րդ րոպեին ԲԿՄԱ-ն չկարողացավ անվեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English