20:24  ,  20 ապրիլի, 2013

«Կուբանն» ու «Լոկոմոտիվը» գոլեր չխփեցին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանն» ընդունել էր Մոսկվայի «Լոկոմոտիվին»: Հանդիպման հաշիվն այդպես էլ չբացվեց՝ 0:0: Սա «Կուբանի» 5-րդ անընդմեջ ոչ ոքին էր Պրեմյեր լիգայում: 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին «Կուբանի» փոխարինողների թվում էր, իսկ Արաս Օզբիլիսի անունը բացակայում էր կրասնոդարցիների հայտացուցակից:

«Կուբանն» ունի 40 միավոր եւ Մոսկվայի «Սպարտակի» հետ բաժանում է 5-6-րդ տեղերը: «Լոկոմոտիվը» 34 միավորով 10-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 25-րդ տուր 

«Կուբան» - «Լոկոմոտիվ»՝ 0:0

«Կռիյլա Սովետով» - «Ալանիա»՝ 2:1

Ռեջինալ Գորո, 11, Բենուա Անգբվա, 44 – Տամաշ Պրիշկին, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում