Հունվարին ինձ մոտ բարդ շրջան էր, բայց հիմա ամեն ինչ անցյալում է, ասել է իտալական «Միլանի» բրազիլացի կիսապաշտպան Ռոբինյոն: 29-ամյա բրազիլացին մեկնաբանել է իր՝ «Սանթոս» տեղափոխվելու մասին լուրերը:
«Շարունակում եմ տարբեր լուրեր լսել իմ՝ Բրազիլիա վերադառնալու վերաբերյալ, սակայն այդպիսի տարբերակ չի քննարկվել: Այո, հունվարին ինձ մոտ բարդ շրջան էր, բայց հիմա ամեն ինչ անցյալում է: Ես լավ մարզավիճակ եմ ձեռք բերում եւ ինձ ամեն ինչ դուր է գալիս այստեղ: Ցանկանում եմ մնալ «Միլանում»,- Ռոբինյոյի խոսքը փոխանցում է Football Italia-ն:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում բրազիլացին մասնակցել է 18 խաղի, խփել է 2 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում