23:16  ,  17 ապրիլի, 2013

Եվրոպայի առաջնություն. Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը եզրափակիչում են

Մոսկվայում մեկնարկած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը նժույգի վրա վարժությունում հաղթահարել է որակավորման փուլի արգելը՝ գրավելով 6-րդ տեղը: Նա հավաքել է 15.233 միավոր: Առաջին տեղը գրաված հունգարացի Կրիշտիան Բերկիի արդյունքն է՝ 15.800: Սերոբ Սողոմոնյանը գրավել է 46-րդ տեղը:

Հենացատկում 6-րդ արդյունքով եզրափակիչ է դուրս եկել Արթուր Դավթյանը՝ 14.766: Հաղթող ռուսաստանցի Դենիս Աբլյազինի արդյունքն է 15.337 միավոր: Սերոբ Սողոմոնյանը գրավել է 22-րդ տեղը:

Ազատ վարժություններում Արթուր Դավթյանը գրավել է 38-րդ, Սերոբ Սողոմոնյանը՝ 54-րդ տեղը:

Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը 11-րդն է, Արթուր Թովմասյանը՝ 15-րդը, Սերոբ Սողոմոնյանը՝ 50-րդը,  Արթուր Դավթյանը՝ 58-րդը:

Զուգափայտերի վրա Սերոբ Սողոմոնյանն ու Արթուր Դավթյանը նույն արդյունքով կիսել են 28-29-րդ տեղերը:

Բազմամարտի որակավորման մրցումներում Արթուր Դավթյանը գրավել է 14-րդ տեղը, Սերոբ Սողոմոնյանը՝ 18-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում