12:12  ,  16 ապրիլի, 2013

Զանգվածային բախում՝ «Ալանիա» - «Մորդովիա» խաղում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի՝ «Ալանիա» - «Մորդովիա» (3:1) խաղի վերջնամասում զանգվածային բախում է տեղի ունեցել 2 թիմերի ֆուտբոլիստների միջեւ։

Քաշքշուկին միջամտել են նաեւ թիմերի մարզիչները։ «Ալանիայի» գլխավոր մարզիչ Վալերի Գազաեւը ստիպված է եղել կանգնեցրել Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռոյսոն Դրոնտեին, ով դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։ Բախման պատճառով խաղի մրցավարը ցույց է տվել 4 դեղին եւ 2 կարմիր քարտ։ Խաղադաշտից հեռացվել են Գեորգի Գաբուլովն ու Միլան Պերենդիյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում