21:07  ,  13 ապրիլի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Չեմ ցանկանում ժամանակից շուտ չեմպիոն դառնալ

Անկեղծ ասած չեմ ցանկանում ժամանակից շուտ Ուկրաինայի չեմպիոն դառնալ, քանի որ որքան շուտ ես չեմպիոն հռչակվում, այնքան շուտ այն կարող է թուլացնել քեզ: Ցանկանում մարտականորեն մոտենալ «Դնեպրի» հետ խաղին:

Այդ մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Զարյայի» հետ խաղում ուկրաինական Պրեմյեր լիգայի ռմբարկուական ռեկորդը կրկնելուց հետո Մխիթարյանը զրուցել է «Շախտյորի» պաշտոնական կայքի հետ:

Հենրիխ, կհիշե՞ս, թե ո՞վ էր «Զարյայի» պես այսքան խնդիրներ ստեղծել «Շախտյորի» համար:

Երեւի, նախորդ անգամ այսքան խնդիրներ ունեցել էինք «Կրիվբասի», «Չեռնոմորեցի» եւ «Դնեպրի» դեմ խաղերում:

Առաջին հերթին ի՞նչը կառանձնացնես «Զարյայի» խաղում:

Նրանք լավ էին գործում թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում: Նույնիսկ չէի սպասում: Լուգանսկում արժանի թիմ է հավաքվել: Եթե նրանք շարունակեն նույն ոգով, ապա հաջորդ մրցաշրջանում կպայքարեն բարձր տեղերի համար:

Ինչ ես կարծում, այս տարի նրանք կկարողանա՞ն 9-ից բարձր տեղ զբաղեցնել:

Ինչու եւ ոչ: Մրցաշարային աղյուսակի միջնամասում թեժ պայքար է ընթանում: Մի քանի թիմեր միավորներով շատ մոտ են իրար:

«Վորսկլա» - «Մետալիստ» խաղին հետեւելո՞ւ ես:

Մարզումից հետո կհասցնեմ: Սակայն դա չեմ անի, քանի որ կարող ենք չեմպիոնությունը ժամանակից շուտ ապահովել: Պարզապես հետաքրքիր է հետեւել երկրորդ տեղի համար պայքարին:

Ցանկանու՞մ ես չեմպիոն դառնալ արդեն այս կիրակի:

Անկեղծ ասած՝ ոչ, քանի որ որքան շուտ ես չեմպիոն հռչակվում, այնքան շուտ այն կարող է թուլացնել քեզ: Այդ պատճառով շատ եմ ցանկանում «Դնեպրի» հետ խաղին մոտենալ մարտականորեն:

Իսկ «Զարյայի» նկատմամբ տարած հաղթանակը կարո՞ղ է ազդել «Կարպատնեի» դեմ առաջիկա խաղի արդյունքի վրա:

Ոչ, ընդհակառակը. դա ուժ կտա մեզ: Ուկրաինայի Գավաթում սխալվելու իրավունք չունենք: Հուսով եմ՝ բոլորը կկարողանան տրամադրվել ինչպես հարկն է: Կանանք ամեն բան հաղթանակի համար:

Վերջերս լրագրողներին ասացիր, որ երբ խփես 22-րդ գոլը, խաղակոշիկներդ կնվիրես երկրպագուներից մեկին: Ո՞վ է այդ երջանիկը:

Հաջորդ խաղում անպայման կնվիրեմ (ժպտում է):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով