20:15  ,  13 ապրիլի, 2013

«Շախտյորը» ռեկորդ է կրկնել

Դոնեցկի «Շախտյորը», ուկրինական Պրեմյեր լիգայի 24-րդ տուրում 3 անպատասխան գնդակ ուղարկելով Լուգանսկի «Զարյայի» դարպասը, կրկնել է մեկ առաջնության ընթացքում խոշոր հաշվով հաղթանակների ռեկորդը:

Միրչա Լուչեսկուի թիմը 11-րդ խոշոր հաշվով հաղթանակն է տարել Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում: Նախորդ ռեկորդը նույնպես պատկանում էր «Շախտյորին» եւ գրանցվել էր 2007/2008 մրցաշրջանում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Զարյայի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանն իր 22-րդ գոլը խփեց Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում՝ կրկնելով մրցաշարի ռմբարկուական ռեկորդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում