20:15 13 ապրիլի, 2013Դոնեցկի «Շախտյորը», ուկրինական Պրեմյեր լիգայի 24-րդ տուրում 3 անպատասխան գնդակ ուղարկելով Լուգանսկի «Զարյայի» դարպասը, կրկնել է մեկ առաջնության ընթացքում խոշոր հաշվով հաղթանակների ռեկորդը:
Միրչա Լուչեսկուի թիմը 11-րդ խոշոր հաշվով հաղթանակն է տարել Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում: Նախորդ ռեկորդը նույնպես պատկանում էր «Շախտյորին» եւ գրանցվել էր 2007/2008 մրցաշրջանում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Զարյայի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանն իր 22-րդ գոլը խփեց Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում՝ կրկնելով մրցաշարի ռմբարկուական ռեկորդը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.