22:03  ,  12 ապրիլի, 2013

Էդգար Մանուչարյան. Չեմ հիշում, թե երբ էի նման արդյունավետություն ցուցադրել

Եթե անկեղծ լինեմ, չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ նման արդյունավետություն ցուցադրել, ասել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով ռուսական ակուբի նախորդ 2 խաղերում խփել է 5 գոլ:

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 27-րդ տուրում «Ուրալը» 5:2 հաղթեց «Սիբիրին», իսկ Մանուչարյանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, սակայն առաջին խաղակեսից հետո վնասվածքի պատճառով լքեց խաղադաշտը:

«Ինքս խնդրեցի փոխարինել ինձ ընդմիջմանը, քանի որ ցավեր ունեի կրնկի հատվածում: Վնասվածք ստացել էի նախախաղային մարզմանը: Սակայն հիմա ամեն ինչ նորմալ է, մարզվում եմ եւ պատրաստ եմ «Խիմկիի» հետ խաղին:

Եթե անկեղծ լինեմ, չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ նման արդյունավետություն ցուցադրել: Երեւի, միայն պատանեկան թիմերի մակարդակի խաղերում: Թեեւ, նախորդ տարի եւս գոլեր էի խփում «Ուրալի» կազմում, սակայն հետո վիրահատվեցի եւ չորս ամիս բացակայեցի խաղադաշտից:

«Սիբիրի» հետ խաղում վստահ էի ուժերիս, այդ իսկ պատճառով երկու 11 մետրանոցներն էլ ես իրացրի»,- 26-ամյա Մանուչարյանի խոսքը մեջբերում է Sportbox.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով