10:52  ,  11 ապրիլի, 2013

Հայ պատանի սամբիստները մեկնեցին Կիպրոս

Սամբոյի Հայաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականներն ապրիլի 11-ին մեկնեցին Կիրպոսի Լիմասոլ քաղաք, որտեղ ապրիլի 11-ից 15-ը կմասնակցեն Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնությանը:  Հայաստանը պատանիների մրցումներում ներկայացնելու են 10  տղա եւ մեկ աղջնակ, երիտասարդների պայքարում՝ 10 տղա եւ մեկ աղջիկ:

Ըստ կանոնակարգի՝ ապրիլի 11-ին տեղի կունենան պատվիրակությունների գրանցման, հավատարմագրման կարգերը, մրցավարական հանձնաժողովի նիստը, ներկայացուցիչների եւ մարզիչների սեմինարը:

Ապրիլի 12-ին մրցագորգ դուրս կգան պատանիներից Դավիթ Խաչատրյանը (48 կգ),  Գրիգորի Նիկողոսյանը (60 կգ), Գոռ Ավագյանը (75 կգ), Քնարիկ Ստամբուլցյանը (40 կգ), երիտասարդներից՝ Ջիվան Ղազարյանը (48 կգ), Արթուր Սահակյանը (62 կգ) եւ Մինաս Մադոյանը (82 կգ):                                                                       

Կիպրոս են մեկնել նաեւ մարզիչներ Վովիկ Խոջայանը, Հայկ Ավետիսյանը, Արևիկ Կարապետյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը, փոխանցում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում