Ուկրաինացի երգչուհի Գայտանան փորձել է ոգեւորել Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում եւս մեկ գոլ խփելու դեպքում կկրկնի մրցաշարի ռմբարկուական ռեկորդը:
Գայտանան «Շախտյորի» երկրպագու է: Նա հայտարարել է, որ եթե Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 25 գոլ խփի ընթացիկ առաջնությունում, ապա ինքը «Շախտյորի» հիմնը կկատարի հայերենով, հաղորդում է Terrikon-ը:
«Ես երկրպագում եմ «Շախտյորին», այդ իսկ պատճառով մրցաշրջանի վերջին խաղերում կաջակցեմ թիմին ու Հենրիխ Մխիթարյանին: Նրա առջեւ բարդ խնդիր է դրված սահմանել ռմբարկուական ռեկորդ: Կարծում եմ՝ «Շախտյորի» հիմնը գեղեցիկ կհնչի հայերենով: Դա լավ խթան կհանդիսանա Հենրիխի համար, իսկ նա ինձ կօգնի երգի տեքստի հարցում»,- ասել է Գայտանան:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը խփել է 21 գոլ: Առաջնության ավարտին մնում է 7 տուր:
Ուկրաինական Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի ռեկորդը պատկանում է ուկրաինացի Սերգեյ Ռեբրովին եւ ուզբեկ Մաքսիմ Շաչկիխին, ովքեր մեկ առաջնության ընթացքում խփել են 22-ական գնդակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:04 , 28 օգոստոսի
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի