01:15  ,  8 ապրիլի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Բաց թողած գոլից հետո սկսեցինք ավելի լավ խաղալ

Մենք գիտակցում էինք «Դինամոյի» հետ խաղի կարեւորությունը եւ արեցինք ամեն բան՝ հաղթանակի հասնելու համար, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրի՝ Կիեւի «Դինամոյի» հետ արտագնա խաղից հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կիսվել է տպավորություններով:

«Մեզ համար գլխավորը հաղթանակն էր: Արագ գոլ բաց թողեցինք, սակայն դրանից հետո սկսեցինք ավելի լավ խաղալ: Մի քանի իրական պահեր կորցրինք:

Ցանկանում եմ թիմակիցներիս շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, քանի որ սա հեշտ հաղթանակ չէր: Գիեինք, որ բարդ հանդիպում է սպասվում եւ կարող ենք գոլ բաց թողնել յուրաքանչյուր սխալի պատճառով: Գոլ բաց թողեցինք, սակայն կարողացանք խփել 2 գնդակ եւ հասնել հաջողության:    

Այս խաղին տրամադրվելը դժվար չէր: Մենք գիտեինք, որ եթե մտածենք «Դինամոյի» նկատմամբ ունեցած 16 միավորի առավելության մասին, ապա կարող ենք անհաջող հանդես գալ: Միստերը շատ լավ էր նախապատրաստել մեզ: Մենք գիտակցում էինք այս խաղի կարեւորությունը եւ արեցինք ամեն բան՝ հաղթանակի հասնելու համար»,- ասել է Մխիթարյանը «2+2» հեռուսատաալիքի եթերում, փոխանցում է sports.ru-ն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով