22:35  ,  5 ապրիլի, 2013

Արման Երեմյանն Իրանում կպատրաստվի աշխարհի առաջնությանը

Հայաստանի ուժեղագույն թաեքվոնդոիստ Արման Երեմյանը աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի առաջին հավաքը կանցկացնի Իրանում, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: Ապրիլի 6-ին Արման Երեմյանը մարզիչ Վարդան Վարդանյանի հետ կմեկնի Թեհրան եւ մինչեւ ապրիլի 20-ը կմարզվի Իրանի հավաքականի հետ: Մայիսի 1-ից Արման Երեմյանն Իսպանիայում կմասնակցի միջազգային մրցաշարի, իսկ աշխարհի առաջնությունը կանցկացվի հուլիսի 17-ից 21-ը Մեքսիկայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս