Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում ընթացող ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրի՝ «Սպարտակ» - «Կուբան» խաղի 57-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն անկրկնելի հարվածով խփեց կրասնոդարցիների պատասխան գնդակը՝ 1:1:
Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացել էր «Կուբանի» կիսապաշտպան Շարլ Կաբորեն, ով դարձել էր ինքնագոլի հեղինակ: Ընթանում է երկրորդ խաղակեսը:
Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում է, իսկ Մարկոս Պիզելին «Կուբանի» փոխարինողների թվում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի