09:36  ,  30 մարտի, 2013

«Ուֆայի» երկրպագուներն աջակցություն են հայտնել Մարկոսովին

«Ուֆայի» երկրպագուներն աջակցություն են հայտնել թիմի հարձակվող Միխայիլ Մարկոսովին, որին ավտոմեքենային կեղտոտ համարանիշի համար տուգանել էր պետավտոտեսուչը, հաղորդում է Sovsport-ը:

Սոցիալական ցանցում «Ուֆայի» երկրպագուները գրել են. «Մեծ գաղտնիք չէ, որ Բաշկիրիայի որոշ այրեր եւ նրանց ծառայողները որոշել են, որ հոկեյը վեր է ամեն ինչից: Մի տխրիր, որ առնչվել ես այդպիսի ապուշի հետ: Խաղա այնպես, որ հայտնվես Պրեմյեր լիգայում: Այդ դեպքում նա ոչ թե կտուգաներ, այլ՝ ինքնագիր կխնդրեր»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում